Բաժիններ՝

Ճապոնիայում հայտարարել են Ռուսաստանից ածխի ներմուծման փուլային կրճատման մասին

Ճապոնիան փուլ առ փուլ կրճատելու է Ռուսաստանից ածխի ներմուծումը: Այդ մասին ապրիլի 8-ին հայտարարել է էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կոյիտի Հագիուդան։

«Մենք կրճատելու ենք ներմուծումը: Վերջին հաշվով մենք ձգտելու ենք այն բանին, որպեսզի չներմուծենք (ռուսաստանյան ածուխը)»,-նախարարը ապրիլի 7-ին ասել է լրագրողներին:

Հագիուդան նաեւ պարզաբանել է, որ Ճապոնիան ռուսաստանյան ածխի փոխարինող է փնտրելու, որպեսզի նվազեցնի այդ քայլի ազդեցությունը բնակչության եւ արդյունաբերության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս