
Մակրոնը նոր վարչապետ կնշանակի մայիսի 14-ից ոչ շուտ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով պաշտոնում վերընտրվել է ապրիլին, ծրագրում է նոր վարչապետ նշանակել մայիսի 14-ից ոչ շուտ։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ուժային կառույցների աղբյուրը։
Պետության ղեկավարի երդմնակալությանը ներկա են գտնվել ներկայիս նախարարների կաբինետի անդամները՝ վարչապետ Ժան Կաստեքսի գլխավորությամբ։
Ավելի վաղ Կաստեքսը հայտարարել էր, որ մտադիր է հրաժարական տալ ապրիլի 24-ին կայացած նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո։ Սակայն Ելիսեյան պալատի կողմից արված պարզաբանման պատճառով նա հետաձգել է իր նախապես ծրագրած հրաժեշտի ընթրիքը նախարարների հետ։