
ԵՄ-ն ՌԴ-ից նավթի բռնարգելքի տարկետում է առաջարկել Հունգարիայի, Սլովակիայի և Չեխիայի համար. Bloomberg

Եվրամիությունն առաջարկել է Ռուսաստանից նավթի մատակարարումների բռնարգելքի սահմանումը Հունգարիայի, Սլովակիայի եւ Չեխիայի համար տարկետել մինչեւ 2024 թվականը: Մայիսի 6-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Առաջարկության համաձայն՝ Չեխիան կկարողանա ռուսական նավթը ներմուծել մինչեւ 2024 թվականի հունիսը, իսկ Հունգաիան եւ Սլովակիան՝ մինչեւ նույն տարվա վերջը: ԵՄ-ի անդամ բոլոր մնացած պետություններն աստիճանաբար ՌԴ-ից նավթի ներմուծումից կհրաժարվեն մինչեւ այս տարվա վերջը, ինչպես սկզբնապես առաջարկվում էր, նշել է գործակալությունը:
Դիվանագիտական աղբյուրների եւ Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ Եվրահանձնաժողովը ԵՄ-ի երկրներին առաջակել է ռուսական անմշակ նավթի ներմուծումից հրաժարվել կես տարի հետո, նավթամթերքներից՝ 2023 թվականին: Նաեւ սպասվում են լցանավային եւ խողովակաշարային նավթից հրաժարման տարբեր պայմաններ: Ռուսական էներգակիրների ներմուծման սահմանափակումների դեմ հանդես Էէ գալիս Հունգարիան: Սլովակիայում նույնպես ասում են երկրի համար վնասի մասին ՌԴ-ի նավթից հրաժարվելու դեպքում: Սակայն երկու պետություններն էլ, ինչպես նաեւ Ավստրիան, ZDF հեռուստաալիքի աղբյուրների տեղեկատվությամբ՝ հետ են կանչել նավթային բռնարգելքի՝ իրենց վետոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: