Բաժիններ՝

Բայդենն Ասիա կատարելիք այցի ժամանակ մտադիր է քննարկել Ռուսաստանի դեմ միջոցները և օգնությունն Ուկրաինային

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մայիսի 20 – 24-ը Հարավային Կորեա եւ Ճապոնիա կատարելիք այցի ժամանակ մտադիր է այդ երկրների ղեկավարության հետ քննարկել Ուկրաինային ցույց տրվող աջակցությունը, հակառուսական միջոցները, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ին վերաբերող հարցեր: Մայիսի 5-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

Ինչպես նշել էնա, Բայդենը մտադիր է հանդիպել Կորեայի Հանրապետության նախագահի եւ Ճապոնիայի վարչապետի հետ: «Ղեկավարները կքննարկեն անվտանգության ոլորտում մեր կենսականորեն կարեւոր հարաբերությունները խորացնելու, տնտեսական կապերն ամարպնդելու հնարավորությունները, նրանք նաեւ կքննարկեն կլիմայի փոփոխությունը, նոր կորոնավիրուսը, այլ ընդհանուր մարտահրավերներ՝ նախկինի պես Հյուսիսային Կորեայի կողմից ձեռնարկվող գործողությունների լույսով, որոնք ապակայունացնում են տարածաշրջանի իրադրությունը, ներառյալ մի շարք միջմայրամաքայն հրթիռների փորձարկումային արձակումները»,- ասել է Փսակին:

«Նանք, անշուշտ, նաեւ կխոսեն համատեղ ջանքերի մասին ուկրաինացիներին աջացելու, Ռուսաստանին պատասխանի կանչելու նպատակով»,- հավելել է նա՝ նշելով, որ Սեուլը եւ Տոկիոն հավանությոն են տվել Մոսկվայի դեմ Վաշինգտոնի ձեռնարկած միջոցներին: «Կասկած չկա, որ Հյուսիսային Կորեան կլինի օրակարգում, երբ նա (Բայդենը) լինի Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում»,- հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների ղեկավարը մտադիր է հասկանալ տալ, որ «ԱՄՆ-ն անհողդողդ հանձնառու է» Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի «անվտանգությանը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Փսակին, Բայդենը մայիսի 20-ից մինչեւ 24-ը կայցելի Հարավային Կորեա եւ Ճապոնիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս