Բաժիններ՝

Ավստրիացիների մեծամասնությունը հավանություն չի տալիս ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը. IFDD

Ավստրիացիների միայն 14 տոկոսն է կողմ հանդես գալիս ՆԱՏՕ-ին Ավստրիայի անդամակցությանն այն դեպքում, երբ ճնշող մեծամասնությունը՝ 75 տոկոսը, դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցությանը: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որն APA ավստրիական գործակալության պատվերով անցկացվել է հասարակական կարծիքի ուսումնասիրման եւ տվյալների վերլուծության ինստիտուտի (IFDD) կողմից:

Հարցումը նաեւ ցույց է տվել, որ ավստրիացիների մեծամասնությունը թերահավատորեն է վերաբերվում Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը. այդ գաղափարը պաշտպանում է հարցման մասնակիցների 38 տոկոսն այն դեպքում, երբ դեմ է արտահայտվել 46 տոկոսը: Հարցման մյուս մասնակիցները չեն կողմնորոշվել պատասխանի հարցում:

Այն հարցին, թե Ավստրիան պաշտպանում է արդյոք իր չեզոքությունը, դրականորեն է պատասխանել մասնակիցիների 52 տոկոսը: Դրա հետ մեկտեղ 40 տոկոսն այն կարծիքին չէ, թե չեզոքությունն Ավստրիային պաշտպանում է ռազմական սպառնալիքներից:

Ավստրիացիների մեծամասնությունը՝ 83 տոկոսը, արտահայտվել է անվտանգության եւ պաշտպանության ոլորտում ԵՄ-ի անդամ երկրների միջեւ ավելի սերտ համակարգման օգտին: Հարցմանը մասնակցել է հազար մարդ: Ավստրիական ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդել են, որ Ավստրիան վերստին ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

Նշվել է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիան հրաժարվել է Ավստրիայի եւ դաշինքի միջեւ համագործակցության արգելափակումից: Ավելի վաղ Անկարան կողմերի համագործակցությունն արգելափակել էր ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման վերաբերյալ Ավստրիայի պահանջի կապակցությամբ: 1994 թվականին ստեղծված «Գործընկերություն հանուն խաղաղության» ՆԱՏՕ-ական ծրագրին իրենց ներկայացնում է ՆԱՏՕ-ի մեջ չմտնող երկրների հետ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական համագործակցության ծրագիր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս