Թուրքիան մեղադրել է Գերմանիային Հունաստանի հարցում կողմնապահություն դրսևորելու մեջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ, դեսպան Թանժու Բիլգիչն անընդունելի է համարել Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Քրիստիան Վագների հնչեցրած մեղադրանքները Թուրքիայի հասցեին՝ դրանք անվանելով «անհիմն»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Քրիստիան Վագները հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի խախտումը մտահոգություն է առաջացնում։

Իսկ Թանժու Բիլգիչը ի պատասխան պնդում է, որ այդ Հունաստանն է խախտում Թուրքիայի օդային տարածքը և թռիչքներ իրականացնում Թուրքիային պատկանող տարածքների վրայով:

Թուրքիայի արտգործնախարարությունը կոչ է արել Գերմանիային կողմնապահություն չդրսևորել այս հարցում, եթե հավակնում է ջանքեր գործադրել երկխոսության և լարվածության թուլացման համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930