Հարավից ԱՄՆ-ում հայտնվել փորձող անօրինական միգրանտների թիվը մայիսին հասել է ռեկորդային մակարդակի. NBC
Անօրինական միգրանտների թիվը, որոնք հատել են ԱՄՆ-ի հարավային սահմանը, մայիսին հասել է ռեկորդային ցուցանիշների, այդ թվում ավելացել է Լատինական եւ Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներց, Հնդկաստանից, Թուքիայից եւ Ռուսաստանից եկվորների թիվը: Հունիսի 17-ին այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Մաքսային եւ սահմանապահ վերահսկողության ծառայության տվյալները։
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ ծառայության աշխատակիցները մայիսին ձերբակալել են ավելի քան 239 հազար միգրանտ, ընդ որում նրանցից ոմանք փորձել են սահմանը հատել մեկ անգամից ավելի: NBC-ն ընդգծում է, որ մայիսին եղել են Հնդկաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Հայիթիի, Բրազիլիայի, Կոլումբիայի եւ Նիկարագուայի ավելի շատ ներկայացուցիչներ, որոնք հատել են սահմանը: Այդ երկրներից միգրանտների համար ավելի հեշտ է հայտնվել Միացյալ Նահանգներում, քանի որ նրանց նկատմամբ ԱՄՆ-ի իշխանություների համար ավելի դժվար է կիրառել «42-րդ բաժնի» դրույթները, որն արգելում է մուտքը երկիր սանիտարական նկատառումներով՝ կորոնավիուսի համավարակի պատճառով:
Այսպես, մայիսին ԱՄՆ-ի հարավային սահմանը հատել է գրեթե 20 հազար կոլումբիացի, եւ նրացից սոսկ 34-ն է հայտնվել օրենքի սահանափակումների գործողության ներքո: Մինչդեռ ԱՄՆ-ում ավելի ու ավելի քիչ միգրանտներ են հայտնվում Լատինական Ամերիկայի երկրներից, որտեղից ավանդաբար գալիս է անօրինական միգրանտների հիմնական հոսքը: Դա կապված է հենց «42-րդ բաժնի» դրույթների հետ: Հեուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի սահմանապահները կանգնեցրել եւ չեն թողել սահմանը հատել Սալվադորից, Գվատեմալայից եւ Հունդուրասից միգրանտների 60 տոկոսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: