Բաժիններ՝

ՌԴ-ն և Վիետնամը քննարկել են նոր գազային նախագծերը, նավթի եւ նավթամթերքների մատակարարումը

Ռուսաստանը եւ Վիետնամը քննարկել են նավթագազային ոլորտում փոխադարձ համագործակցության հեռանկարները։

«Վիետնամցիների հետ հանդիպմանը քննարկվել են համագործակցության շուրջ հեռանկարային նախագծերը, որոնք իրականացնում են մեր ընկերությունները: Դրանցից հանգուցայիններն են՝ «Զարուբեժնեֆտ»-ը, «Գազպրոմ նեֆտ»-ը, «Գազպրոմ»-ը: Նաեւ քննարկվել են Վիետնամում գազի հանքավայրերի մշակման նոր նախագծերը»,- ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը լրագրողներին հայտնել է ՊՄՏՀ-2022-ի (Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի) կողասրահներում:

«Մենք նաեւ խոսել ենք նավթի եւ նավթամթերքների Վիետնամ մատակարարումների մասին: Ամեն բան լավ է, դրական, աշխատելու ենք համատեղ»,-հավելել է նա: Բացի այդ, նրա խոսքով, Վիետնամը շահագրգռված է ՌԴ-ում նավթարդյունահանման նախագծերին մասնակցությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930