Փաշինյանական երկընտրանք, կամ՝ ընտրություն վատի ու վատագույնի միջև
«Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա. սա վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է մեզ համար»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Բայց միևնույն ժամանանակ պնդեց, որ ունեն կամք, վճռականություն՝ այս ճանապարհն անցնելու, հակառակ դեպքում մեզ սպառնում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի կործանումը: Ստացվում է, որ մենք պիտի վստահենք մեկին, ով չգիտի, թե ուր է տանում երկիրը, համոզված չէ, որ այնտեղ անվտանգ է, բայց պնդում է, որ պետք է գնալ այդ ճանապարհով, որովհետև մնալն էլ է կործանարար: Փաշինյանական այս երկընտրանքը կամ ընտրությունը վատի ու վատագույնի միջև ոչ այլ ինչ է, քան շանտաժ:
Որոշ ժամանակ առաջ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու իր պատրաստակամությունը Նիկոլ Փաշինյանն արդարացրեց միջազգային հանրության պահանջով։ Իսկ վերջին հայտարարությունը երաշխիքների բացակայության մասին ավելի հստակ դարձրեց, որ ոչ միայն հրաժարվում է Արցախի կարգավիճակից ու արցախցիների ինքնորոշման իրավունքից, այլև հստակ ուղերձներ է տալիս Արցախի վերջնական կորստի մասին: Փաշինյանն ամեն կերպ փորձում է մեզ համոզել, որ ամեն ինչ լավ կլինի, եթե Ադրբեջանի հետ ստորագրվի խաղաղության փաստաթուղթ, բայց դրա համար Հայաստանը պետք է հատուցի Արցախով: Բայց արդյո՞ք միայն Արցախով:
Թեման մանրամասնում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում