
Մենք Ուկրաինա չենք ներխուժել. Լավրով

Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել Մոսկվայում BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգին` ի թիվս այլնի անդրադառնալով Ուկրաինայում սկսված հառուկ ռազմական գործողությանը:
«Գիտեք, մենք Ուկրաինա չենք ներխուժել, մենք հատուկ ռազմական գործողության մասին հայտարարել ենք, երբ այլևս ոչ մի կերպ չենք ունեցել Արևմուտքին բացատրելու, որ նա զբաղվում է հանցավոր գործունեությամբ՝ Ուկրաինային ներքաշելով ՆԱՏՕ»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ անգամ չէ, որ նման հռետորաբանությամբ էր խոսել՝ բացատրելով փետրվարի 24-ին Ուկրաինա զինված ներխուժում սկսելու իր որոշումը։ Մասնավորապես, այս թեմային է նվիրել մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայացած Հաղթանակի շքերթի իր ելույթի հիմնական մասը։