Մոսկվայում պատմել են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովի նախապատրաստման մասին
Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի գագաթնաժողովը, որը նվիրված է սիրիական կարգավորմանը, կարող է անցկացվել օգոստոսի վերջին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի խնդրով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը: Սակայն դիվանագետը չի բացառել նաեւ հանդիպման հետաձգումն ավելի ուշ ժամկետ: «Եթե այն (գագաթնաժողովը) հաջողվի անցկացնել մինչեւ օգոստոսի վերջը, դա մի բան է:
Որքան հասկանում եմ… առկա է ավելի ուշ ժամկետ՝ այս տարվա վերջ, տեղափոխելու հետ կապված տարբերակ: Հատկապես գագաթնաժողովի»,-ճշտել է Ալեքսանդր Լավրենտեւը: Իրանի ԱԳ նախարարի օգնական Ալի Ասղար Հաջին ավելի վաղ տեղեկացրել է, որ երկրի համաճարակաբանական իրադրությունը թույլ է տալիս կազմակերպել գագաթնաժողովը:
Երեք պետությունների ղեկավարների անմիջակա հանդիպումը, որը պլանավորվում է անցկացնել Իրանում, հետաձգվել է կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով, նշում է գործակալությունը: Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների՝ սիրիական կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլն անցկացվել է հունիսի 15-16-ը Ղազախստանում: Ավելի վաղ Sputnik ռադիոն հաղորդել է, թե ինչպիսի մեթոդներ է պլանավորում օգտագործել Ռուսաստանը Սիրիայի իրադրության կարգավորման համար: