ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային և Հունաստանին խուսափել լարվածությունը սրող հռետորաբանությունից

Մինչ Հունաստանի և Թուրքիայի միջև շարունակվում են երկուստեք հնչող մեղադրանքներն ու Թուրքիայի կողմից սպառնալից հայտարարությունները, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հանդես է եկել կոչով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ Հունաստանն ու Թուրքիան իրենց հզոր գործընկերներն են, դաշնակիցները և իրենք ցանկանում են, որ այդ դաշնակիցները խուսափեն այնպիսի հայտարարություններից, որոնք ավելի են սրում կողմերի միջև առկա լարվածությունը:

Խոսելով վերջին լարվածության մասին՝ Փրայսն ասել է.

«Այս հարցում մեր դիրքորոշումը նույնն է, ինչը լսել եք մի քանի շաբաթ առաջ: Բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանն իրավունքները պիտի հարգվեն և պահպանվեն: Մենք խրախուսում ենք Հունաստանին և Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին, համագործակցել տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930