Բաժիններ՝

Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության նախարարները

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում հանդիպել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպումը կայացել է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների «Պաշտպանություն և զսպում» թեմայով հանդիպումից հետո։

Հանդիպման ժամանակ շեշտվել է բաց հաղորդակցության ուղիների կարևորությունը տարաձայնությունների քննարկման և դրական օրակարգով երկխոսությունը շարունակելու համար, ինչը կնպաստի տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության ձևավորմանը, ինչպես նաև լարվածության թուլացմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930