Ամբողջ աշխարհում հրազենի ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 85 տոկոսը կամ 875 միլիոն միավոր, գտնվում է քաղաքացիական անձանց ձեռքին:
Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները եվրոպական միգրացիոն համակարգի բարենորոգման հայեցակարգը կքննարկեն ԵՄ-ի հունիսի 28 – 29-ի գագաթնաժոովում:
Արդարադատության եվրոպական դատարանն օրինական է ճանաչել Եվրախորհրդարանի՝ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հասցեագրված պահանջը՝ կառույցին վերադարձնելու այն 300 հազար եվրոն, որը նրա ֆոնդերից ծախսվել է քաղաքական գործչի օգնականին աշխատավարձ վճարելու համար:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցերում անգործության հետեւանքների մասին եւ կոչ է արել ակտիվացնել ջանքերն այդ բնագավառում։
Ճապոնիայի արքայադուստր Հիսակո Տակամադոն հունիսի 19-ին ժամանել է Սարանսկ, որտեղ կայցելի Ճապոնիայի եւ Կոլումբիայի ֆուտբոլի հավաքականների մրցախաղին։
Եմենի զինված ուժերը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուժերի հետ համատեղ ավարտել են Եմենի Հոդեյդա քաղաքի օդանավակայանը հուսի-զինյալներից ազատագրելու գործողությունը:
Ճապոնիայի Օսակայի պրեֆեկտուրայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգի:
Հայաստանի ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստորաբաժանումում ծառայություն անցնելու համար ժամանած զինծառայողները ուսուցման են ձեռնամուխ եղել բարձրլեռնային պայմաններում:
Փիթսբուրգում (Փենսիլվանիայի նահանգ) հունիսի 18-ին գնդակահարել են ռեփ-կատարող Թրեյվոն Սմարթին, որը հանդես էր գալիս Jimmy Wopo կեղծանվամբ:
Իտալացի իրավապահներն իսպանացի գործընկերների հետ համատեղ հունիսի 19-ի առավոտյան կատարել են 58 մարդու ձերբակալություն, որոնք Հռոմի ծայրամասերից մեկի մաֆիական խմբավորման մասնակիցներ են:
Չինաստանը պատասխան խիստ միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ը չինական ապրանքների համար նոր մաքսեր սահմանի:
Աստանայում հունիսի 19-ին բացվել է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության 13-րդ համաժողովը։ Երկօրյա հանդիպումը ավելի քան 200 պատվիրակների է հավաքել Ռուսաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուկրաինայից եւ Ուզբեկստանից:
Վաշինգտոնը եւ Սեուլը համատեղ զորավարժություններ չեն անցկացնի Կորեայի Հանրապետությունում, քանի դեռ ԿԺԴՀ-ն բարեխղճորեն մասնակցում է իր միջուկային ծրագրերի դադարեցման բանակցություններին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հունիսի 18-ին կայացած նիստում ընդունել է 2019 ֆինանսական տարվա համար (սկսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից) երկրի պաշտպանության նախարարության բյուջեի եւ քաղաքականության ուղղությունների օրինագիծը:
Ճապոնիայի Օսակայի պրեֆեկտուրայում մեկ օրվա ընթացքում շուրջ երեք տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո:
ԱՄՆ-ը գտնվում է ռազմատիեզերական ուժերի ստեղծման սկզբնական փուլում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է 10-տոկոսանոց մաքսերով հարկել 200 միլիարդ դոլար գումարի չինական ներմուծվող ապրանքներ:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը ժամանել է Պեկին, ՉԺՀ-ի մայրաքաղաքի օդանավակայանում նրա ժամանման փաստն արձանագրել են արտասահմանյան ԶԼՄ-ները։
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն արքայադուստր Դիանայի զարմուհու՝ Սելիա Ռոուզ Մաքքորքոդեյլի եւ Ջորջ Վուդհաուսի հարսանիքին եկել էր չափազանց մեծ չափսի զգեստով:
Թաիլանդի Մահա Վաչիրալոնգկոն թագավորի տրամադրության տակ կանցնի թագավորական ընտանիքի ամբողջ հարստությունը, որը գնահատվում է միլիարդավոր դոլարներ, սակայն նրան հարկ կլինի հարկեր վճարել այդ միջոցներից։
Չինաստանում երկու ուղեւորներ կանգնեցրել են ավտոբուսը, որի վարորդը կորցրել էր գիտակցությունը ղեկի առջեւ:
«Ադրբեջանն ունի մեծ սպասելիքներ, բավականին արմատական դիրքորոշում այն քայլերի հարցում, որոնք ակնկալում է հայկական կողմից, հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է, կարծում եմ` կա պատրաստամականություն՝ հանդիպել հակառակորդ կողմի հետ»:
Ընթացիկ տարում Մեծ Բրիտանիայի տնտեսության աճը կլինի 2009 թականից ի վեր ամենաթույլը, երբ երկիրը տակավին ուշքի չէր եկել գլոբալ ֆինանսական ճգնաժամից հետո՝ սպառողական ծախսերի, առեւտրի եւ գործարարության ներդրումների թուլության պատճառով:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կընդունի հունիսի 26-ին՝ նրա պաշտոնական այցի ընթացքում:
Պապյանը կարևորեց ՀՀ-ի ղեկավարության՝ դեպի Իրան, եվրոպական երկրներ այցելությունները: Նա հույս ունի, որ հետայսու ականատես կլինենք ավելի գործնական ու շոշափելի արդյունքների։
2004 թվականից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակամիջոցում Եվրոպայում ուշացած ավիաչվերթերի մոտավորապես մեկ երրորդի պատասխանատվությունն ընկած է ֆրանսիացի ավիակարգավարների վրա:
«Հուլիսի 4-ին ԵԽ-ն իր վերջին քվեարկությունը կանցկացնի ԵՄ-Հայաստան համաձայնագրի վերաբերյալ։ Որևէ կասկած չունեմ, որ ճնշող մեծամասնությամբ կընդունվի այդ անկյունաքարային փաստաթուղթը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԵԽ պատվիրակության ղեկավար Դեյվիդ Մքալիսթերը։
Քրիստոնեասոցիալական միության (ՔՍՄ) վարչությունը հունիսի 18-ին որոշում է ընդունել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին երկու շաբաթ տրամադրել անօրինական միգրացիայի հիմնախնդրի համաեվրոպական լուծում գտնելու համար:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: