
ԵՀ-ն հանձնարարել է Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տալ Մոլդովային և առայժմ չտալ Վրաստանին

Եվրահանձնաժողովը հանձնարարել է Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել Մոլդովային եւ առայժմ չտալ Վրաստանին՝ Թբիլիսիին կոչ անելով դեռեւս աշխատելու քաղաքական բարենորուգումների եւ հասարկության համախմբման գործում: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Եվրահանձնաժողովը հանձնարարել է ճանաչել Մոլդովայի եվրոպական հեռանկարը (Եվրամիության անդամակցության պոտենցիալ հնարավորությունը) եւ նրան տրմադրել Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ: Վրաստանի հարցով Եվրահանձնաժողովն առաջարկել է ճանաչել նրա եվրոպական հեռանկարը, բայց թեկնածուի կարգավիճակի հարցին վերադառնալ ավելի ուշ»,- հայտարարել է նա:
Այդ հանձնարարկաններն այժմ հունիսի 23 – 24-ը պետք է քննարկի Եվրամիության պետությունների եւ կառավարությունների գագաթնաժողովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: