
Մակրոնը հայտարարել Է, որ պատրաստ Է շարունակելու բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստակամություն է հայտնել շաունակելու բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նշելով, որռ բացի Ուկրաինայից կցանկանար քննարկել նաեւ պարենային անվտանգության հարցերը: «Ամեն անգամ, երբ պահանջվի, ես դա կանեմ:
Նախ, որովհետեւ նրանք (Պուտինը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։– խմբ.) չեն խոսում միմյանց հետ: Եվ կարեւոր է հղել ուղերձներ, Վլադիմրի Պուտինին դրդել հնարավոր բանակցությունների»,- ասել է Մակրոնը BFM հեռւստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունիսի 17-ին։
«Երկրորդ, մեք կկաողանայինք կրկին Ռուսաստանի հետ բանակցություններ վարել պարենային անվտանգության թեմայով: ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի անմիջական մասնակցությամբ: Եվ հացահատիկի արտահանումն ազատելու հնարավորությունը կկաողանար քննարկման հիմք դառնալ»,- հավելել է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: