
ԱՄՆ-ը եւ Իսրայելը քննարկել են համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը Վաշինգտոնում Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էյալ Հուլատայի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցերը: Այդ մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Սալիվանն ընդգծել է, որ (ԱՄՆ-ի) նախագահ (Ջո) Բայդենը հաստատակամորեն հանձնառու է իր թշնամիներին դիմադարձելու եւ ցանկացած սպառնալիքից ինքնուրույն պաշտպանվելու՝ Իսրայելի ունակության պահպանմանն ու ամրապանդմանը»,- ասված է հայտարարության մեջ: Սալիվանը եւ Հուլատան նաեւ քննարկել են մի քանի հարցեր, որոնք վերաբերում են Իրանին:
Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը Թեհրանի մոտ միջուկային զենքի հայտնվել թույլ չի տա: Բացի դանից, Սալիվանը նշել է պաղեստինցիների կյանքի բարելավման հետագա քայերի անհրաժեշտությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: