Բաժիններ՝

ԳԴՀ-ն Կանադայի հետ պայմանավորվել է ջրածնային վառելիքի մատակարարումների շուրջ

Կանադան եւ Գերմանիան համաձայնագիր են ստորագրել, որը կոչված է Բեռլինին կանադական ջրածնային վառելիքի մատակարարումների սկիզբ դնել: Այդ մասին հայտնել է ԳԴՀ-ի կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Ապագան ջրածնինն է. մենք Կանադայի հետ ընդհանուր շուկա կստեղծենք մինչեւ 2025 թվականը: Ես ուրախ եմ այսօր կնքած համաձայնագրի համար: Խոսքը ներդրման եւ մատակարարումների շղթայի կառուցման մասին է: Շնորհակալություն վարչապետ Ջասթին Թրյուդոյին. Կանադան ուժեղ գործընկեր է ու մեծ բարեկամ»,- գրել է Շոլցը սոցցանցում:

Իր հերթին Associated Press-ը հաղորդել է, որ «ջրածնի առաջին մատակարարումներն սպասվում են արդեն երեք տարի հետո»:

Գործակալությունը ճշտում Է, որ կանադական ընկերությունը պլանավորում է գործարանը կառուցել զրոյական մակարդակի արտանետումներով, որը կօգտագործի քամու Էներգիան արտահանման նպատակով ջրածնի ու ամոնիակի արտադրության համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031