Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան Ռուսաստանից ներմուծումը նվազեցրել է մինչև պատմական նվազագույն ցուցանիշը

Մեծ Բրիտանիան 2022 թվականի հունիսին Ռուսաստանից ներմուծել է  33 միլիոն ֆունտ ստեռլինգ գումարի ապրանքներ ու ծառայություններ, որը նվազագույնն է 1997 թվականի հունվարից ի վեր դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին հաղորդել է երկրի ONS վիճակագրական գերատեսչությունը:

Դա 96,6 տոկոսով պակաս է Ռուսաստանից բրիտանական ներմուծման՝ 2021 թվականի փետրվարից մինչեւ 2022 թվականի փետրվար ընկած 12-ամսյա ժամանակաշրջանի միջին ցուցանիշից: Վառելիքի ներմուծումը հունիսին առաջին անգամ կրճատվել է՝ զրոյի հասնելով Ուկրաինայի իրադարձությունների պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին, ասվում է հաղորդագրության մեջ:

Մինչեւ խիստ պատժամիջոցների սկսվելը 12-ամսյա ժամանակաշրջանում այն միջին հաշվով կազմել Է 0,5 միլիարդ ֆունտ: Ռուսաստանից գունավոր մետաղների մատակարարումները հունիսին նվազել են 94,7 տոկոսով՝ մինչեւ 6 մլն ֆունտ ստեռլինգ, պողպատի եւ պողպատե արտադրանքի ներմուծումը գործնականում դադարեցվել է եւ կազմել 1 մլն ֆունտից պակաս:

Մեծ Բրիտանիայից Ռուսաստան արտահանումը հունիսին կազմել է 83 միլիոն ֆունտ. դա 67 տոկոսով պակաս է պատժամիջոցներին նախորդող տարվա միջին ամսական ցուցանիշից: Այդ ցուցանիշի առյուծի բաժինը (61,6 մլն ֆունտ) քիմիական արտադրանքի արտահանումն է, իսկ ըստ այդ ճյուղի հաշվի են առնվում դեղամիջոցները, որոնք հայտնվել պատժամիջոցների սահմանափակումների ներքո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031