
Իրանն ստացել է ԱՄՆ պատասխանը միջուկային գործարքի վերաբերյալ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին ասել է, որ իր երկիրը սկսել է միջուկային գործարքի վերաբերյալ ամերիկյան առաջարկների մանրամասն քննարկումը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Չորեքշաբթի երեկոյան իրանական կողմը պատասխան է ստացել ԱՄՆ կառավարությունից ԵՄ համակարգողի միջոցով: Մենք սկսել ենք ամերիկյան առաջարկների մանրամասն քննարկումը և լրացուցիչ կտեղեկացնենք համակարգողին մեր կարծիքի մասին»,- ասել է Չաֆին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է Վաշինգտոնին Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի մեջ վերադարձնելու պատրաստակամությունը:
Օգոստոսի 11-ին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԵՄ դիվանագետները մշակել են Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերականգնման փաստաթղթի վերջնական տեքստը: Այս տեղեկատվության համաձայն՝ ԵՄ-ն Թեհրանին զիջումներ է առաջարկել ՄԱԳԱՏԷ-ի կողմից հայտնաբերված միջուկային նյութի հետաքննության հարցում, որի ծագումը իրանական կողմը չի պարզաբանել։ Հրատարակությունը նշում է, որ Բրյուսելի առաջարկը քայլ է դեպի Թեհրան, քանի որ այս հետաքննությունը արևմտյան կողմի առանցքային խնդիրներից է։