ՇՀԿ-ի «Հաշտության առաքելություն–2023» հակաահաբեկչական վարժանքները տեղի կունենան ՌԴ-ում
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) «Հաշտության առաքելություն – 2023» համատեղ հակաահաբեկչական վարժանքները տեղի կունենան Ռուսաստանի տարածքում, հայտնել է ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն\:
«Կարեւոր դեր ենք հատկացնում զորքերի պատրաստմանը (…): Հաջորդ տարի Ռուսաստանի Դաշնության տարածքում կանցկացնենք ՇՀԿ-ի երկրների «Հաշտության առաքելություն – 2023» համատեղ ռազմական հակաահաբեկչական հրամանատարա-շտաբային վարժանքները»,- ասել է Շոյգուն՝ օգոստոսի 24-ին Տաշքենդում հանդես գալով ՇՀԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությունում:
Նա նաեւ հիշեցրել է, որ ընթացիկ տարվա աշնանը «կլինեն մի շարք զորավարժություններ ՀԱՊԿ-ի գծով, որոնք տեղի կունենան Ղազախստանում, Ղրղզստանում եւ Տաջիկստանում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: