Բաժիններ՝

ԱՄՆ-ը Կիեւին ռազմական օգնության մնացած 1,5 մլրդ դոլարը կտրամադրի սեպտեմբերի վերջին. Politico

ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են մինչեւ ֆինանսական տարվա վերջը (ավարտվում է սեպտեմբերի 30-ին) մոտավորապես 1,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրել Կիեւին, դա այն գումարի մնացած մասն է, որին հավանություն է տվել ԱՄՆ-ի Կոնգրեսը:

Օգոստոսի լույս 25-ի գիշերն այդ մասին հաղորդել է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրների: Ինչպես նշում է հրատարակությունը, ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն է տվել Կիեւին 6,3 միլիարդ դոլար գումարի զինամթերքի եւ այլ ռազմական օգնության տրամադրմանը: Թերթն ուսումնասիրել է Պենտագոնի փաստաթղթերը եւ պարզել, որ օգոստոսի 1-ի դությամբ ընդամենն այդ միջոցներից օգտագործվել է սոսկ 1,8 միլիարդ դոլարը: Օգոստոսի 24-ին Կիեւին 2,98 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնության փաթեթի տրամադրման մասին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո Միացյալ Նահանգներին մնում է տրամադրել շուրջ 1,5 միլիարդ դոլար:

«Պենտագոնը մնացած օգնությունը բազմաթիվ պարտավորագրերի շրջանակներում կհանձնի ֆինանսական տարվա վերջին»,- գրում է հրատարակությունը: 6 միլիարդ դոլարը մտնում է 40 միլիարդ դոլար գումարի ավելի խոշոր փաթեթի մեջ, որը ենթադրում է միջոցների տրամադրում ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական եւ հումանիտար օգնության համար: Բացի դրանից, օրինագծի մեջ է մտել դրույթ Բալթիկայի երկրներին օգնության մասին, ինչպես գրում է հրատարակությունը, «նրանց զինանոցների համալրման» համար:

Ամսվա վերջին Պետդեպարտամենտն, ինչպես սպասվում է, Կոնգրես կուղարկի 150 միլիոն դոլար գումարի ծախսերի պլան՝ բալթյան երկրների անվտանգության ամրապնդման համար, թերթին հայտարարել է անունը չհայտնած եվրոպացի պաշտոնյա: ԱՄՆ-ն այս իրավիճակում, ինչպես եւ Ուկրաինայի դեպքում, միջոցները գործի է դնում իր դաշնակիցների համար զենքի արտադրության պարտավորագրերի կատարման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս