
Մակրոնը հայտարարել է «առատության շրջանի» ավարտի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է «առատության շրջանի» ավարտի մասին և կոչ արել պատրաստվել ճգնաժամի տնտեսական հետևանքներին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Փաստորեն, այն, ինչի միջով անցնում ենք, կարելի է համարել առատության շրջանի ավարտ: Մենք ստիպված ենք լինելու առերեսվել տնտեսական հետևանքների հետ: Մենք խոսում ենք այնպիսի ապրանքների և տեխնոլոգիաների մասին, որոնք, թվում էր, միշտ հասանելի կլինեն մեզ»,- ասել է Մակրոնը Ֆրանսիայի Նախարարների խորհրդի առաջին նիստի բացման ժամանակ, որը հեռարձակել է BFMTV-ն։
Նրա խոսքով՝ ուկրաինական հակամարտությունից և երաշտի ու հրդեհների պատճառով հրահրված կլիմայական ճգնաժամից հետո ֆրանսիացիները կրկին կբախվեն այս կամ այն ապրանքների և տեխնոլոգիական պակասի հետ։
Խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Ֆրանսիայի ղեկավարն ասել է, որ «ազատությունն ունի իր գինը, որը կարող է զոհեր պահանջել»։