Սոչիում հինգմիլիոներորդ զբոսաշրջիկին թեմատիկ «Սոչի-պարկ» և ռեստորան այցելելու ընծայական սերտիֆիկատ են տվել
Սոչիում հինգմիլիոներորդ զբոսաշրջիկին դիմավորել են առողջարանի Լազարեւսկի շրջանի Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչության (ՃԵԱՊՏ) «Մագրի» անցակետում. հյուրին հանձնել են թեմատիկ «Սոչի-պարկ» եւ ռեստորան այցելելու ընծայական սերտիֆիկատ: Այդ մասին հաղորդել է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը:
«Նա Նիժնի Նովգորովի բնակիչ Վիկտոր Բելյակովն է, որն արձակուրդն անցկացնելու համար Սոչի է ժամանել կնոջ՝ Նատալյայի եւ որդու՝ Կիրիլի հետ միասին»,-նշվում է մամուլի տեղեկագրում:
Առողջարանի հոբելյանական հյուրերին հանդիսավոր դիմավորել են Լազարեւսկի շրջանի «Մագրի» անցակետում, որը համարվում է քաղաքի հյուսիսային դարպասը:
Օգոստոսի կեսին իշխանությունները պատմել են, որ առողջարան են այցելել 4,7 միլիոն հանգստացողներ: Մինչեւ տարվա ավարտվելը պլանավորվում է ընդունել յոթ միլիոնից ոչ պակաս զբոսաշրջիկների: Սոչիի քաղաքապետարանի տվյալներով, այսօր առողջարանային ճյուղը ծանրաբեռնված է 95 տոկոսով, քաղաքում աշխատում են տեղավորման 2600 օբյեկտներ:
Ավելի վաղ Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին նաեւ տեղեկացրել է, որ օգոստոսի վերջին երկու շաբաթներին քաղաքում կարող է առավելակետային ծանրաբեռնվածություն արձանագրվել ավտոճանապարհներին, օդանավակայանի եւ երկաթուղային կայարանների գոտիներում, քանի որ զբոսաշրջիկները երեխաների հետ կսկսեն զանգվածաբար հեռանալ առողջարանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: