Իրանում սկսվել են զինավարժանքներ մարտական անօդաչուների զանգվածային կիրառմամբ. ISNA

Օգոստոսի 24-ին մարտական անօդաչուների զանգվածային կիրառմամբ Իրանի զինված ուժերի խոշոր զորավարժություններ են սկսվել երկրի տարբեր մասերում: Ինչպես հաղորդել է ISNA գործակալությունը, զինավարժանքներում գործի են դրված տարբեր տեսակի եւ վերափոխակների ավելի քան 150 անօդաչուներ:

Երկու օրվա ընթացքում Իրանի զինված ուժերի, ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի եւ հակաօդային պաշտպանության ուժերի զորամասերը կմշակեն մարտական անօդաչուներով փոխգործակցությունը երկրի հարավի Պարսից եւ Օմանի ծոցերից մինչեւ Իրանի հյուսիս եւ արեւմուտք ընկած ընդարձակ տարածքում, նշում է գործակալությունը:

«Իրանի զինված ուժերը պլանավորել են բազմաթիվ զորավարժություններ այս տարվա մարտական վարժանքի՝ իրենց ծրագրերում,- մեջբերում է գործակալությունն Իրանի զինված ուժերի փոխհրամանատար դերծովակալ Հաբիբոլլա Սայարի խոսքը:- Դրանք նպատակաուղղված են վարժեցման մեթոդիկաների կատարելագործմանը՝ մարտական պատրաստության բարձրացման եւ դիմադարձման ներուժի մեծացման նպատակով»: Վարժանքների ընթացքում կստուգվի անօդաչուների կիրառումը հետախուզության, պարեկման եւ օդից հարվածների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս