«Դա ինձ ադրբեջանցի չի ասել, այլ հայ օլիգարխ». ո՞ւմ մասին էր խոսում Կոնստանտին Զատուլինը

«Լազարևյան ակումբի» այսօրվա նիստի ընթացքում ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է այն հարցին, թե ո՞ւմ է պետք միջանցքը:

«Ինձ թվում է՝ սա այն հարցերից է, ուր գոյություն ունի առասպելաբանություն, այն հարցերից է, որոնց գայթակղությանը տվել են ոչ միայն մեր պաշտոնատար անձանցից ոմանք, օրինակ, Օվերչուկը, այլև Հայաստանում շատերը: Ես չեմ տա Հայաստանի բավականին կարևոր օլիգարխներից և քաղաքական գործիչներից մեկի անունը, ով անձամբ ինձ բացատրում էր, որ, այո, բացառիկ հնարավորություն է ստեղծվել, որ ընդհանրապես ամբողջ Անդրկովկասը վերադառնա դեպի Ռուսաստան, որ ընդհանրապես կարգավորվեն Ադրբեջանի ու Հայաստանի միջև համագործակցության հարցերը»,- ասել է Կոնստանտին Զատուլինը:

Ըստ նրա՝ այդ օլիգարխն իրեն ասել է՝ որքա՞ն դեռ Հայաստանը պետք է մնա որպես պաշարված ամրոց:

«Հիմա մենք կբացենք տարբեր ուղղություններով կոմունիկացիաները, կսկսվի տնտեսական զարգացումը»,- հայ օլիգարխի խոսքերը փոխանցեց Կոնստանտին Զատուլինը՝ հավելելով, որ վերջինս շատ ոգևորված էր:

Կարդացեք նաև

Զատուլինի խոսքով՝ այդ խոսքերն իրեն ադրբեջանցի չի ասել, այլ հայ, ով հավանաբար սիրում է իր հայրենիքը, բայց այս տեսակետն ունի:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս