
Սոչիում հոկտեմբերի 31-ին Պուտինի, Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով կանցկացվի

Ռուսաստանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում Պուտինի, Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովի անցկացումը։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Բանակցություններում նախատեսվում է քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի կատարման ընթացքը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման և զարգացման հարցերը։
Նախատեսվում են նաև Վլադիմիր Պուտինի առանձին զրույցները Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։