
Արքայազն Ուիլյամն աջակցել է Անգլիայի հավաքականին

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն աջակցել է Անգլիայի հավաքականին ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի՝ Ֆրանսիայի դեմ խաղում կրած պարտությունից հետո.
«Գարեթ Սաութգեյթ, Հարի Քեյն և Անգլիայի ամբողջ հավաքական, մենք շատ ենք ցավում։ Դուք այնքան շատ ուժեր եք ներդրել այս մրցաշարում, և մենք բոլորս շատ հպարտ ենք ձեզանով։ Գլուխներդ բարձր պահեք և առաջ դեպի հաջորդ մրցաշարը»,- գրել է Ուիլյամը սոցիալական ցանցերի իր էջերում։
ԱԱ-2022-ի կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Մարոկկոյի հետ: