Ռուսաստանն ու Իրանը կլինեն ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի ուշադրության կենտրոնում

ԵՄ Խորհուրդը արտգործնախարարների մակարդակով երկուշաբթի օրը որպես օրակարգի հիմնական հարցեր Բրյուսելում կքննարկի Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում և իրադարձությունների զարգացումն Իրանում, նոր սահմանափակող միջոցներ կձեռնարկի Մոսկվայի և Թեհրանի դեմ։ Այդ մասին  տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում, լրագրողներին տեղեկացրել է նախարարական խորհրդակցության օրակարգի մասին և հաստատել, որ ԵՄ ԱԳ նախարարները կարող են ընդունել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթները։

«Այո, ես ակնկալում եմ, որ երկու փաթեթներն էլ կընդունվեն»,- զրուցակիցն ասել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ ի պատասխան համապատասխան հարցի։

Նա ասել է, որ ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրամիության երկրների ԱԳ նախարարներին կտեղեկացնի քաղաքականության տարբեր ասպեկտների մասին՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Աղբյուրը հավելել է, որ Բորելը կարծարծի նաև Եվրամիության միջազգային գործընկերների հետ փոխգործակցությամբ Ուկրաինայի էներգետիկ համակարգին աջակցելու հարցը: Կքննարկվեն նաև ռուսական սառեցված ակտիվները և դրանց բռնագրավման հեռանկարները՝ Ուկրաինայի վերականգնմանն ուղղելու նպատակով:

Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) հետ կապված իրավիճակին՝ աղբյուրն ընդգծել է, որ «ամեն դեպքում հարկավոր է, որ դա չկապվի (խմբ. ՌԴ-ին) անօդաչուների մատակարարման և մարդու իրավունքների խախտման պատճառով (խմբ. Իրանի) հասցեին հնչող քննադատությունների հետ», թեև նա ընդունել է, որ դրանք «ավելի ու ավելի դժվար է առանձնացնել իրարից»: Բացի այդ, խոսք կգնա Խաղաղության եվրոպական հիմնադրամի մասին, որի միջոցով ռազմական օգնություն է ցուցաբերվում Ուկրաինային։

Տեսանյութեր

Լրահոս