
Զելենսկին Էրդողանի հետ քննարկել է հացահատիկի միջանցքի հնարավոր ընդլայնումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է «հացահատիկային միջանցքի» հնարավոր ընդլայնումը։
Ավելի վաղ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկվել են «հացահատիկային միջանցքը», Սիրիային և էներգետիկայի ոլորտին վերաբերող հարցեր: