Ուկրաինայում ռազմական հակամարտության սրումը ԱՄՆ-ի շահերից չի բխում. Սպիտակ տուն

Ուկրաինայում ռազմական հակամարտության սրումը չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին, հայտնել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հենց սկզբից մենք խոսում էինք մոնիթորինգի մասին և հաշվի էինք առնում ռազմական գործողությունների էսկալացիայի ռիսկերը, քանի որ դա վատ է ոչ միայն Ուկրաինայի բնակչության, այլև մեր շահերի համար»,-հայտարարել է նա ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Քիրբին հավելել է, որ հակամարտության սրումը չի համապատասխանում նաև ռուս բնակչության շահերին։

Նրա խոսքով, ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում Ռուսաստանի ներսում գործողություններ իրականացնել, այլ միայն օգնում է Կիևին պաշտպանել «իր տարածքը», այդ թվում՝ զինված հակամարտության ընթացքում կորցրած տարածքը։

Հիշեցնենք՝ Ուկրաինան դեկտեմբերի 5-ին խորհրդային արտադրության ռեակտիվ ԱԹՍ-ներով հարձակում էր գործել Ռյազանի մարզի «Դիագիլևո» և Սարատովի մարզի «Էնգելս» ռուսական ռազմական օդանավակայանների վրա, ՀՕՊ-ը որսացել էր այդ անօդաչու թռչող սարքերը, որոնք փոքր բարձրությամբ էին թռչում։

Տեսանյութեր

Լրահոս