ՌԴ ԱԳՆ-ն Ստամբուլն անվանել է հարմար հարթակ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումների համար

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ Ստամբուլը հարմար հարթակ է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև շփումների համար, սակայն Մոսկվան Վաշինգտոնի կողմից կառուցողական մոտեցում չի տեսնում։ Այդ մասին տեղեկանում ենք  «РИА Новости» գործակալությունից:

«Նման շփումներն իրականացվում են առանձին ուղղությամբ: Ստամբուլը հարմար հարթակ է նման շփումների համար: Կարող եմ ասել, որ ցանկացած շփում օգտակար է, բայց, ցավոք, ամերիկյան կողմից կոնկրետ կառուցողական մոտեցում չենք տեսնում՝ նպատակաուղղված կոնկրետ արդյունքների», – ասել է Վերշինինը լրագրողներին՝ ամփոփելով Ստամբուլում թուրքական կողմի հետ բանակցությունների արդյունքները։

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր պրոֆիլային գերատեսչությունների մակարդակով ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև վիզային հարցերի շուրջ Թուրքիայում ընթացող հանդիպման մասին։ Ռյաբկովը նշել էր, որ Ստամբուլի հանդիպումը չի ազդարարում այն մասին, որ Մոսկվան վերսկսում է երկխոսությունը Վաշինգտոնի հետ հիմնական թեմաների շուրջ. դա տեխնիկական շփում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031