Բորելը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել փոխել առեւտրային քաղաքականությունը ՌԴ-ի նկատմամբ

Եվրամիությունը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել՝ փոխել իրենց առեւտրային քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ եւ ենթարկվել Մոսկվայի դեմ սահմանված արեւմտյան պատժամիջոցներին։

«Ռուսաստանի դեմ ԵՄ սահմանափակող միջոցներին չմիանալու Թուրքիայի քաղաքականությունն գնալով ավելի մեծ անհանգստության պատճառ է դառնում», – Funke Group-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Թուրքիան կտրուկ ավելացրել է իր արտահանումը Ռուսաստանի Դաշնություն եւ ավելացրել է ռուսական նավթի ներկրումը։ Այս կապակցությամբ Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ն եւ Թուրքիան մտել են մաքսային միություն, որն ապահովում է ապրանքների ազատ տեղաշարժը, այդ թվում՝ երկակի նշանակության ապրանքների, որոնք կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով։ Անկարան չպետք է օգնի Ռուսաստանին՝ շրջանցելու արեւմտյան պատժամիջոցները, ընդգծել է Բորելը` հիշեցնելով, որ Թուրքիան ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ունի։

«Մենք ակնկալում ենք համապատասխանություն բոլոր թեկնածու երկրների ձեռնարկված միջոցառումների միջեւ, այդ թվում՝ Թուրքիայի», – ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը, փոխանցում է DW-ն։

Բորելի խոսքով՝ պատերազմի ֆոնին Թուրքիայի եւ Ռուսաստանի երկկողմ տնտեսական կապերի ընդլայնումը նույնպես մեծ անհանգստության առիթ է։ Եվրամիությունը բազմիցս թուրք գործընկերների ուշադրությանն է ներկայացրել իր կասկածներն ու ակնկալիքները եւ կշարունակի անել դա բոլոր մակարդակներում, հավելել է Բորելը։

Տեսանյութեր

Լրահոս