
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, հատկապես էներգետիկան, գնահատականներ են տրվել տարածաշրջանային հարցերին, այդ թվում՝ հացահատիկային միջանցքին և ահաբեկչության դեմ պայքարին»,- հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից:
Զրույցի ընթացքում Էրդողանն ասել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավելի քան 13 միլիոն տոննա հացահատիկ է առաքվել կարիքավոր երկրներ։ Նրա խոսքով՝ հացահատիկային միջանցքով այժմ հնարավոր է աշխատել սննդամթերքի և այլ ապրանքների արտահանման ուղղությամբ։
Բացի այդ, Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամը «կավարտվի որքան հնարավոր է շուտ»։