
Թուրքիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ին, այդ մասաին հայտնել է բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով 12:42-ին Սայմբեյլի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։