
«Այո՛, ջուրը կյանք է, որևէ մեկը չպետք է զրկված լինի դրանից». ԱԳՆ ներկայացուցիչը դիմում է միջազգային կառույցներին

Սննդի համաշխարհային օրվա առիթով, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հրչապարակային անդրադարձ է կատարել Արցախում սովահարության ու ջրի սպառման վտանգի առջև կանգնած մեր հայրենակիցների խնդրին։
Նա տարածել է օրվա խորհուրդը ներկայացնող Պաարենի և գյուղատնտեսության միջազգային կազմակերպության շնորհավորական հրապարակումը, որտեղ ասվում է, որ «ջուրը կյանք է ու սնունդ, և որևէ մեկը չպետք է զրկված լինի դրանից»։
«Այո՛, ջուրը կյանք է, որևէ մեկը չպետք է զրկված լինի դրանից։ Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր ճգնաժամի պայմաններում, ամառային եղանակին, մարդիկ նույնպես բախվում են ջրի պակասի։ Վառելիքի բացակայության պատճառով պոմպերն աշխատում են կիսով չափ հզորությամբ»,- գրել է նա։
ՀՀ ԱԳՆ խոսնակը նաև դիմել է ՄԱԿ-ին, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը՝ և այլ կառույցների՝ Բերձորի միջանցքը բացելու գործում ջանքերը համախմբելու կոչով։