
Իլոն Մասկը հայտարարել է, որ Ցուկերբերգի հետ իր մենամարտը տեղի կունենա «Հին Հռոմի» ֆոնին

Միլիարդատեր, X (նախկինում «Թվիթեր») սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ «Meta» կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ իր մենամարտը տեղի կունենա Իտալիայում՝ «Հին Հռոմի» ֆոնին: Այս մասին միլիարդատերը գրել է X-ի իր միկրոբլոգում։
Գործարարը նշել է, որ արդեն պայմանավորվել է Իտալիայի իշխանությունների հետ։
Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունել է Մասկի՝ մենամարտում հարաբերությունները պարզելու մարտահրավերը և նրան առաջարկել օգոստոսի 26-ը՝ որպես մենամարտի անցկացման օր: Մասկը Ցուկերբերգին մենամարտի է կանչել այն բանից հետո, երբ համացանցում տեղեկություն է հայտնվել «Թվիթեր»-ի հետ մրցակցող՝ «Meta»-ի հավելված գործարկելու մտադրությունների մասին: