
Էկվադորի նախագահի թեկնածուի սպանության փաստով 6 մարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Էկվադորի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ վեց մարդու նկատմամբ քրեական գործ է հարուցել նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանության փաստով:
«Գլխավոր դատախազությունը 6 մարդու նկատմամբ քրեական գործ է հարուցել նախագահի թեկնածուի սպանության փաստով»,- ասվում է Էկվադորի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X (նախկին Թվիթեր) սոցիալական ցանցում:
Օգոստոսի 9-ին Կիտոյում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ սպանվել է Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոն։ Քաղաքական գործչի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է 9 մարդ։ Էկվադորի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Վիլավիսենսիոյի սպանության մեջ կասկածվողը մահացել է հրազենային վնասվածքներից: Հաղորդվում է նաև վեց մարդու ձերբակալության մասին։ Ավելի վաղ Վիլյավիսենսիոն սպառնալիքներ էր ստացել իր հասցեին։