
Նիգերի քաղաքացիական հասարակությունն աջակցում է ապստամբներին

Նիգերի քաղաքացիական հասարակությունը աջակցում է նախագահ Մուհամեդ Բազումին տապալած ապստամբներին։ Այդ մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ին։
«Այս զինվորականների իշխանության գալը մեզ համար լավ է, մենք աջակցում ենք զինվորականներին», – գործակալությանն ասել է Աֆրիկայի ինքնիշխանության հեղափոխական ճակատի հաղորդակցության և տեղեկատվության պատասխանատու Իբրահիմ Սալիսուն։
Նա նաև դատապարտել է Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի կողմից պատժամիջոցների կիրառումը և դրանք անվանել անմարդկային: Բացի այդ, Սալիսուն խիզախ քայլ է անվանել ապստամբների որոշումը՝ Ֆրանսիայի հետ ռազմական համաձայնագրերը չեղարկելու վերաբերյալ։
Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքն ավելի վաղ հայտարարել էր, որ դադարեցնում է ֆինանսական օգնությունը Նիգերին, ինչպես նաև սահմանում է ճանապարհորդության արգելք և սառեցնում է ապստամբների, նրանց ընտանիքների և բոլոր նրանց հաշիվները, ովքեր համաձայնում են անդամակցել ապստամբ զինվորականների կողմից ստեղծված հաստատություններին:
Նաև փակվել են սահմանները, իսկ համայնքի երկրների և Նիգերի միջև առևտրային ու ֆինանսական գործարքները կասեցվել են։