Ղրիմի կամրջով երթևեկությունը վերականգնվել է
Կերչի նեղուցի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով երկու ուկրաինական հրթիռ է խոցվել, կամուրջը չի վնասվել։
Ինչպես տեղեկացնում «ТАСС»-ը, այդ մասին Telegram-ի ալիքում հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
Հանրապետության ղեկավարը խնդրել է հանգստություն պահպանել և վստահել միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին։
Ավելի ուշ Ղրիմի օպերատիվ շտաբից հայտնել են, որ կամրջով երթևեկությունը վերականգնվել է:
Մինչ այդ հաղորդվում էր, որ կամրջի վրա ծխապատ է ստեղծվել։