Բաժիններ՝

Սերգիև Պոսադում ավարտվել են փլատակների հեռացման աշխատանքները. կան անհետ կորածներ

Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադ քաղաքում տեղի ունեցած պայթյունի վայրում ավարտվել են փլատակների հեռացման հիմնական աշխատանքները: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։

Պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 9-ին Զագորսկի օպտիկամեխանիկական գործարանի հարևանությամբ գտնվող հրատեխնիկական արտադրանքի պահեստում:

«Փլատակների հեռացումն ավարտվել է, տեղում աշխատանքները շարունակվում են», – գործակալությանը հայտնել են արտակարգ ծառայություններից։

Արտակարգ դեպքից հետո առաջին ժամերին հարազատներից 12 դիմում է եղել անհետ կորածների մասին: 4 մարդ, որոնք անհետ կորած էին համարվում, գտնվել են: Այսպիսով, ներկայում անհետ կորած է 8 մարդ:

Պայթյունից հետո բժշկի է դիմել, ընդհանուր առմամբ, 84 մարդ։ Մեկ մարդ մահացել է հիվանդանոցում։

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ վտանգավոր արտադրական օբյեկտների արտադրական անվտանգության պահանջները խախտելու դեպքի առթիվ։ Պահեստի սեփականատեր հանդիսացող «Պիրո Ռոս» ընկերության տեխնիկական տնօրենը բերման է ենթարկվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031