Օկամպոն կոչ է արել Քիմ Քարդաշյանին և Էրիկ Իսրայելյանին արցախցիների ձայնը հասանելի դարձնել աշխարհին

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Twitter-ի իր միկրոբլոգում տեսանյութ է տարածել՝ գրելով, որ Ադրբեջանի կողմից Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի շրջափակումը, տեղի բնակչության համար սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն:

«Լեռնային Ղարաբաղի հայերը ձայն և քաղաքակական ներկայացվածություն չունեն։ Դուք կարող եք օգնել նրանց՝ տալով ձեր ձայնն ու ու ներկայացվածությունը։ Սա նրանց կօգնի հասնել պետքարտուղար Բլինքենին։ Նա է որոշում կայացնողը և միայն նա կարող է փոխել եղած քաղաքականությունը՝ կանգնեցնելու հայերի ցեղասպանությունը 2023-ին»,- ասում է նա։

Օկամպոն նշել է հայկական արմատներ ունեցող ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին՝ կոչ անելով օգնել արցախցիներին և նրանց ձայնը հասցնել համապատասխան մարմիններին, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը հնարավորություն չունեն իրենց ձայնը աշխարհին հասցնելու։

Տեսանյութեր

Լրահոս