Ուկրաինացի ժողովրդին անհրաժեշտ է միայն Կիևի կապիտուլյացիան․ Մեդվեդև

Ուկրաինացի ժողովրդին անհրաժեշտ է «միայն Կիևի կապիտուլյացիան», որը կարող է ճանապարհ բացել դեպի խաղաղություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Պառակտված երկրի խրամատներում գտնվող տառապյալ ժողովրդին իսկապես միայն պետք է հանձնվել, ինչը, միգուցե, խաղաղության ճանապարհ կբացի։ Բայց ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Կիևը խաղաղություն չեն ուզում»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

«Ուստի հակահարձակման «մսի գործարանը» այսօր անդադար աշխատում է՝ հազարավոր դժբախտ մարդկանց ուղարկելով սպանդի։ Բայց նրա աշխատանքն այլևս չի օգնի Կիևի ռեժիմին, որը թևակոխել է հետմահու քայքայման փուլ», – հավելել է Մեդվեդևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031