Արցախի ԱԺ «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը գոհունակություն է հայտնել ֆրանսիացի բարեկամներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը գոհունակություն է հայտնել ֆրանսիացի բարեկամներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԺ-ն:

«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը բարձր է գնահատում Ֆրանսիայի կողմից Արցախին ցուցաբերված աջակցությունը 2020թ 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո՝ միջազգային բեմահարթակներում և Արցախի շրջափակման պայմաններում։

Շրջանակի անդամները միաժամանակ ողջունում են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման այլ մարմինների կողմից Արցախին ցուցաբերված մարդասիրական օգնությունը, որը քաղաքական և հումանիտար լուրջ ակցիա է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակումը ճեղքելու ջանքերին նոր թափ հաղորդելու գործում», – ասվում է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031