
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Չինաստան

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին օգոստոսի 30-ին կայցելի Պեկին, որը կլինի թագավորության ԱԳՆ ղեկավարի առաջին այցը Չինաստան՝ վերջին հինգ տարվա ընթացքում։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Մեկօրյա այցի ընթացքում Քլեվերլին Չինաստանի ներկայացուցիչների հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների կայունացումը և համաշխարհային օրակարգի արդի հարցերը, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմը։