
Ժամանակն է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ․ Նատալի Լուազո

Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծած հումանիտար ճգնաժամին։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է։ Ժամանակն է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ»,- «X»-ի (նախկինում՝ «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է Լուազոն` կիսվելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին «BBC»-ի հոդվածով։