
Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը․ Միխայել Ռոթ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Ռոթը «X»-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է, որ հունիսի կեսերից Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ օգնության բոլոր մատակարարումները։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և էթնիկ զտման իրական վտանգ կա: Ադրբեջանն այսպիսով վտանգում է Հայաստան-Ադրբեջան փխրուն խաղաղության գործընթացը և անվտանգությունը Հարավային Կովկասում։ ԵՄ-ն և Գերմանիան չպետք է լռեն:
Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի շրջափակումը։ Մեզ անհրաժեշտ է ԵԽ «փաստահավաք» առաքելություն Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) պետք է ուժեղացվի և տարածվի նաև Ադրբեջանի պետական տարածքի վրա»,- գրել է Ռոթը։