Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) «գիտական բեկում» է անվանել բրիտանական RECOVERY կլինիկական հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ դեքսամետազոնի ցածր չափաբաժնով ստերոիդային բուժումը նվազեցնում է կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահացությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոստիկանության համակարգում բարեփոխման հրամանագիր կստորագրի: «Deutsche Welle»–ն տեղեկացնում է, որ նախագահ Թրամփն այս մասին տեղեկացրել է հունիսի 15-ին Սպիտակ տանը հրավիրված կլոր սեղան-քննարկման ժամանակ:
Ֆրանսիայում հետաքննություն է սկսվել` պարզելու այն հանգամանքները, որոնք Դիժոնում Չեչնիայից ներգաղթյալների ներգրավմամբ անկարգություններ են հարուցել: Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդագրությունը փոխանցում է ՌԻԱ-ն:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 142 հազարից:
Ուկրաինայի նախագաի տիկին Ելենա Զելենսկայան, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուս, տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավանդական ուղիղ կապը կանցկացվիսահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունից հետո:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհում բավականաչափ բնական գազ կա, և պետությունը կարող է ռուսական գազին այլընտրանք գտնել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում կայացած ոստիկանության գործողությունների ու ռասիզմի դեմ բողոքի ակցիայի ժամանակ տեղի եղել են կրակոցներ: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել քաղաքի ոստիկանությունը:
Իտալիայում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության 26 նոր դեպք:
Սա շատ վատ է։ Կարծում եմ՝ կարող է իրավիճակի հետագա սրում լինել։ Այս ֆոնին մենք ավելի անհանգիստ էինք Ղարաբաղի համար։ Իսկ հիմա հակառակն է տեղի ունենում։ Ղարաբաղը ներկայումս ամուր, ուժեղ է երևում, իսկ Հայաստանը սկսում է վերածվել քաղաքական ճահճի։ Մեր համակրանքը որևէ մեկի կողմը չէ, մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանն ամրապնդվի, մեր պատմական գործընկերը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում լինի կայուն, իսկ Անդրկովկասյան տարածաշրջանում նմանատիպ գործընկեր Ռուսաստանն ունի միայն Հայաստանի տեսքով, մեզ համար միևնույն չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 024 հազարից:
Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվն աճել է 656-ով: Վերջին հինգ օրվա ընթացքում վարակի ամենօրյա թիվը գերազանցում է 600-ը։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի կեսերից փակված Էյֆելյան աշտարակն իր առաջին այցելուներին կընդունի հունիսի 25-ից:
Ճապոնիայի առողջապահության նախարարությունը մտադիր է կիրառել մի հավելված, որը հնարավորություն կտա բացահայտել նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների շրջանակը:
Այս իրավիճակում, թվում է, թե ռուսական վարկից հրաժարումը տրամաբանական չպետք է լիներ։ Բայց կառավարությունը գնացել է դրան, որովհետև համարում է, որ առաջարկվող պայմանները, որոնցից մեկն էլ վարկի 80 տոկոսը ռուսական ընկերություններից ձեռքբերումներին ուղղելն է եղել, չէր կարող հանդուրժել։ Խոսքն աշխատանքների, սարքերի, սարքավորումների, ծառայությունների և այլնի մասին է։
«Միջազգային կառույցներում ընդունված որևէ հայտարարություն չպետք է թերագնահատել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ԵԽ-ում օրերս ընդունված հայտարարությանը։
Չինաստանի հարավում գտնվող Գույչժոու նահանգի իշխանությունները 29,5 հազար բնակչի են տարհանել հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառով:
Հունիսի 12-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն հանդիպել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների համայնք» ՀԿ-ի ղեկավար Թուրալ Գյանջալիևին: Հանդիպումից հետո կողմերի տարածած հայտարարությունները եղել են հակասական: Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Իրանի դեսպանն իր անվերապահ աջակցությունն է հայտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, մինչդեռ Իրանի դեսպանատան պաշտոնական հայտարարության մեջ ընդգծվել է Արցախի խնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը:
Բեռնատարը մխրճվել է վիետնամական Դակնոնգ հարավային նահանգում առևտրականների մեջ. հինգ մարդ զոհվել է, հինգը վնասվածքներ են ստացել և ծայրահեղ ծանր վիճակում են:
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը ծեծի է ենթարկել Ղրղզստանի դեսպանության փոխհյուպատոս Տիգրան Կոնդախչյանին:
Աֆղանստանի Հոսթ քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ:
«Մեր մեքենան սկսում է յուղ վառել, ավանդական լոբբինգի հնարավորությունները մոտենում են մի եզրագծի, պետք է գտնել նոր ձևեր, նոր միջոցներ, նոր հնարավորություններ, իսկ դրա համար հարկավոր է լուրջ տնային աշխատանք կատարել, պետք է լինի հայկական լուրջ կառույց, ուղեղային կենտրոն, որտեղ մարդիկ զբաղվեն լուրջ վերլուծաբանությամբ, դրանից բխող ծրագրավորումներով և դրանց իրականացմամբ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Արցախի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով»։
Չինաստանի իշխանութունները հետաքրքրված են ՌԴ-ի հետ հնարավորինս շուտ ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցում և պատրաստ են նպաստել այդ գործընթացին՝ ռուսաստանյան կողմի հետ միավորելով ջանքերը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Չինաստանի ԱԳՆ-ին:
Եվրամիության անդամ պետություններից Շվեդիան ու Լեհաստանը միակն են, որոնք դեռևս չեն հաղթահարել COVID-19-ի գագաթնակետը։
Չորս մարդ, այդ թվում նաև իմամը, մահացել են Քաբուլի արևմտյան Շեր Շահ Սուրի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերված կորոնավիրուսային վարակակիրների թիվը կազմել է 8 987, ընդհանուր թիվը հասել է 511 423-ի։
ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի հետազոտությունների համալսարանի տվյալների համաձայն` աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած վարչական տարածքը (մարզ, շրջան, նահանգ) Նյու Յորքն է: Այստեղ, այլ շրջանների համեմատ, վարակակիրների ամենամեծ թիվն է գրանցվել:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Իտալիայի Կալաբրիա մարզում գտնվող Չինկուեֆրոնդի քաղաքում գործարկել են մի ծրագիր, որը թույլ կտա այնտեղ բնակարան ձեռք բերել 1 եվրոյով: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է «CNN Travel»-ը:
Եգիպտոսի իշխանությունները կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ժամկետը երկարաձգել են մինչև հունիսի վերջը: Պահպանվում են նաև լողափերի, այգիների փակ լինելու հետ կապված սահմանափակումները: