Բաժիններ՝

Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը

2023 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամմադիին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն։

Ըստ հաղորդագրության՝ մրցանակը շնորհվում է «Իրանում կանանց ճնշումների դեմ նրա պայքարի և բոլորի համար մարդու իրավունքներն ու ազատություններն առաջ մղելու համար»։

Նարգես Մոհամմադին հայտնի է մարդու իրավունքների, խոսքի ազատության համար իր պայքարով։ Իրանում նա 13 անգամ ձերբակալվել է, 5 անգամ՝ դատապարտվել։ Ըստ հաղորդագրության՝ Նարգես Մոհամմադին դատապարտվել է 31 տարվա ազատազրկման և մտրակի 154 հարվածի։

Նա այժմ գտնվում է բանտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս