Ֆեյքազերծում. Եվ սա Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է որպես հաղթանակ. Լևոն Զուրաբյան
Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՖԵՅՔԱԶԵՐԾՈՒՄ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է.
❌«Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի»:
Իրականում՝
✅ Հայաստանը նորից միակողմանիորեն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը եւ անկլավները Ադրբեջանի կազմում (ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների հիման վրա)
✅ Ալիեւը, սպառելով իր ստանալիքը արեւմտյան ֆորմատի շրջանակերում, չներկայացավ Գրանադա եւ, չստորագրելով Հայաստանի կողմից միակողմանի ընդունված խաղաղության փաստաթուղթը, որեւէ պարտավորություն չստանձնեց Հայաստանի եւ արցախահայության նկատմամբ
✅ Փաստորեն, Ալիեւը, օգտագործելով արեւմտյան ֆորմատը, հասավ Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը Ադրբեջանի կազմում եւ, ի վերջո, Արցախի բռնի հայաթափմանը։
✅Հայաստանը ստացավ Եվրոպական Միության, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաստիացումներրը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն եւ սահմանների անխախտելիությանն աջակցելու եւ նյութական օգնության տրամադրելու մասին։
Եւ սա Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է որպես հաղթանակ»։